ԱՄՆ իշխանությունները որոշել են մոտ 700 մարդու տարհանել Գուանտանամոյի (Կուբա) ամերիկյան ռազմածովային ուժերի բազայից՝ «Մեթյու» փոթորկի մոտենալու պատճառով։ Այս մասին հայտնում է NBC-ն։

Կարգադրությունը վերաբերում է միայն աշխատակիցներին, ովքեր կատարում են առավել կարևոր հանձնարարություններին չդասվող գործեր, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին։ Ռազմատրանսպորտային ինքնաթիռները մարդկանց կտեղափոխեն Ֆլորիդա։

Գուանտանամոյի բանտարկյալներից ոչ մեկը չի տարհանվի։ Այնտեղ մնացող անձնակազմը կարող է տարերային աղետի ժամանակ օգտվել հատուկ թաքստոցներից։

ԱՄՆ ՊՆ տվյալներով՝ Գուանտանամոյում այժմ պահվում է 61 բանտարկյալ։ Սովորական ժամանակ բազայում գտնվում է մոտ 6000 մարդ։

«Մեթյու» փոթորկի էպիկենտրոնում քամու արագությունը 233 կմ/ժամ է։ Մթնոլորտային երևույթը Կուբային մոտենում է մոտ 8 կմ/ժամ արագությամբ։ Եթե ընթացիկ պարամետրերը պահպանվեն, ապա «Մեթյուն» Ազատության կղզի կհասնի երեքշաբթի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել