Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խորհուրդ է տվել ամերիկացիներին, ովքեր չեն կարողանում որոշել, թե թեկնածուներից ում օգտին քվեարկեն, մանրամասն ուսումնասիրել հարցն ու աղոթել քվեարկությունից առաջ։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։

Ադրբեջանից վերադառնալիս լրագրողը հարցրել է քահանայապետին՝ ի՞նչ խորհուրդ կտա կասկածող ամերիկացի կաթոլիկներին, ովքեր չեն կարողանում կողմնորոշվել ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուի ընտրության հարցում։

«Քաղաաքկան արշավների ժամանակ ես միշտ լռում եմ։ Մարդիկ անկախ են։ Ես միայն խորհուրդ կտամ ուսումնասիրել հարցը, աղոթել և ընտրել սեփական խղճով»,- ասել է պապը։

Բացի դրանից՝ Ֆրանցիսկոս պապը նշել է, որ ԱՄՆ-ը դարձել է առավել քաղաքականացված երկրներից մեկը՝ դրանով իսկ կորցնելով քաղաքականության մշակույթը որպես այդպիսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել