Tert.am-ը գրում է.

Վրաստանում հրազենային վնասվածքի հետևանքով մեկուկես տարեկան երեխա է մահացել, և ոստիկանությունը փորձում է պարզել` արդյոք երեխայի 3 տարեկան եղբա՞յրն է քաշել ատրճանակի ձգանը, որը մեծահասակներից մեկը թողել է երեխաների սենյակում:

Time.com-ը գրում է, որ շաբաթ օրվա ցերեկը երեխան գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, իսկ երկու ժամ անց մահացել է տեղական հիվանդանոցում: Ոստիկանությունը ենթադրում է, որ երեխայի ավագ եղբայրը վերցրել է ատրճանակն ու պատահաբար կրակել նրա վրա, սակայն չի բացառվում, որ երեխան ինքն իր վրա է կրակել:

«Այդ պահին սենյակում մեծահասակներ են եղել, սակայն ուշադրություն չեն դարձրել, թե ինչ է կատարվում: Նրանք չեն տեսել, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը», - հայտնել է ոստիկանությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել