168.am-ը գրում է.

Սեպտեմբերի 9-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 217 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն (հնարավոր է գազի բալոն է պայթել). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկ մարտական հաշվարկ. ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ:

Պարզվել է, որ Որմնադիրների փողոցի տներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչից Մ. Գ.-ը (ծնվ.1971թ.) տարբեր աստիճանի մամնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ – փրկարարները սահմանազատել են տարածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել