Գյուլենի հովանավորից Թուրքիան առգրավվել է 10 միլիարդ դոլարի անշարժ գույք168.am-ը գրում է.

Հայտնի թուրք գործարար Աքին Իփեքից (Koza-İpek holding) առգրավվել է 18 ընկերություն:

Ինչպես հայտնում է Milliyet-ը, որոշման համաձայն, գործարարի 10 միլիարդ դոլար արժողությամբ ընկերության գույքը անցել է Թուրքիայի Ավանդների ապահովագրական հիմնադրամի տնօրինության տակ: Այդ հիմնադրամը կարող է որոշում կայացնել ընկերության վաճառքի ու փակման մասին:

Որոշում է կայացվել ձերբակալել գործարարին, որը իբրև կապեր ունի թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ կազմակերպության հետ: Ներկայում նա հետախուզման մեջ է:

Աքին Իփեքը կասկածվում է FETÖ-ի հովանավորման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել