Panorama.am-ը գրում է.

2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.7%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.7%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2016թ. օգոստոսին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 96.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 94.4%, ոչ պարենային ապրանքներինը՝ 96.3%, ծառայությունների սակագներինը՝ 98.7%:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել