Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Կենտրոնական բանկը (CBI) Ֆրանսիային առաջարկում է արդյունավետ միջոցներ ձեռնարկել բանկային փոխադարձ համագործակցության ոլորտում առկա խոչընդոտները վերացնելու համար:
Նման խնդրանքով Թեհրանում Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտալոնեի հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Վալիօլլահ Սեիֆը:
Սեիֆը կոչ է արել կատարելագործել Ֆրանսիայի խոշորագույն բանկերի հետ կապերը: Նա հիշեցրել է, որ իտալական, ավստրիական ու գերմանական բանկերն արդեն իսկ վերսկսել են իրենց իրանական գործընկերների հետ համագործակցությունը, սակայն ֆրանսիական բանկային համակարգը շատ զգույշ է տվյալ հարցում:
Սեիֆի խոսքով՝ ներկա դրությամբ միայն երեք իրանական բանկ է ստացել Ֆրանսիայում գործունեություն իրականացնելու թույլտվություն. «Իրանը հարուստ է բնական պաշարներով, երիտասարդ աշխատուժով ու զգալի սպառողական շուկայով և իրենից ներկայացնում է բացառիկ հնարավորություն՝ օտարերկրյա ներդրողների ու ձեռնարկատերերի համար»:



