168.am-ը գրում է.
Ֆրանսիական Ալպերի Մոնբլան լեռան վրա մի քանի տասնյակ զբոսաշրջիկներ հարկադրված գիշերն անցկացրել են փչացած ֆունիկուլյորի խցիկներում, տեղեկացնում է BBC-ն: Նախապես ճոպանուղում էր մնացել 110 մարդ, սակայն նրանց մեծ մասին տարահանել են ուղղաթիռներով: Փրկարարական գործողությունը գիշերը դադարեցվել է եւ վերսկսվել է սեպտեմբերի 9-ի առավտոյան:
Հաղորդվում է, որ ճոպանուղու խցիկները չպարզված պատճառներով խառնվել են իրար ու կանգ առել: Տարբեր տվյալներով՝ 3800 մետր բարձրության վրա արգելափակված է մնում 33-ից մինչեւ 45 մարդ: Փրկարարները նրանց կերակուր, ջուր եւ ծածկոցներ են հասցրել:
Գործողությանը մասնակցում են փրկարարներ Ֆրանսիայից, Իտալիայից եւ Շվեյցարիայից: Նրանք գործի են դրել երեք ուղղաթիռներ:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/09/09/685640.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



