Tert.am-ը գրում է.
Մանկավարժական համալսարանի հեռուստալրագրության ամբիոնում դասախոս չի կրճատվել, առաջարկվել է միայն դրույքաչափի փոփոխություն. Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին համալսարանի հանրության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ այսօր Հրապարակ օրաթերթը գրել էր, թե Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ուսանողների թվի նվազմամբ պայմանավորված՝ լայնածավալ կրճատումներ է սկսել պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում, մասնավորապես՝ Կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության ամբիոնում ստեղծվել է լարված և անառողջ մթնոլորտ։
Հանրության հետ կապերի վարչությունից նաև նշեցին, որ վերջին տարիների ընթացքում ընդունվող ուսանողների թիվն ընդհանուր առմամբ նվազում չի արձանագրել, բայց առանձին մասնագիտությունների գծով իրավիճակը տարբեր է:
«Որոշ բաժիններում ընդունելությունն իրականացվել է մրցութային պայմաններում՝ մեկ տեղի համար անգամ չորս դիմում- հայտով, իսկ որոշ մասնագիտությունների պարագայում չեն լրացվել անգամ նախատեսված տեղերը: Այդպես, հեռուստալրագրության բաժնում այս տարի ընդունվել է նախատեսվածից պակաս ուսանող:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



