Lurer.com-ը գրում է.

Դուբայի իշխանությունները տվել են տիրակալ Մուհամեդ Բեն Ռաշիդ Ալ Մաքթումի անվան գրադարանի կառուցման նախագծի մեկնարկը, որի արժեքը 272 միլիոն դոլար է: Գրադարանը կդառնա արաբական աշխարհում մշակույթի բնագավառի խոշորագույն նախագիծը, տեղեկացնում է Arabian Business հրատարակությունը: Շինարարությունը կսկսվի արդեն այս տարվա սեպտեմբերին եւ կավարտվի 2018 թվականի կեսերին:

Գրադարանի մակերեսը կկազմի 650 հազար քառակուսի մետր, այն տարեկան կկարողանա ընդունել 42 միլիոն այցելուների: Դրա ֆոնդում կարող են գտնվել ավելի քան 4,5 միլիոն գրքեր. 1,5 միլիոնը տպագիր, ինչպես նաեւ աուդիո եւ թվային գրքեր: Գրադարանի ներսում կտեղավորվեն 8 առանձին մասնագիտացված գրադարաններ:

Շենքը կկառուցվի բաց գրքի ձեով: Այնտեղ տարեկան կանցկացվեն ավելի քան 100 մշակութային միջոցառումներ: Ներսում կլինեն թանգարան եւ այլ հիմնարկություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել