Нaberturk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Չինաստանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Սիրիայում անվտանգության գոտում փախստականների համար ստեղծել ենթակառուցվածքներ, սակայն հույսեր չունի, որ ՄԱԿ-ը կարտոնի այնտեղ անվտանգության գոտու ստեղծումը:

«Անվտանգության գոտու ստեղծման դեպքում Թուրքիան պատրաստ է այնտեղ ստեղծել ենթակառուցվածք, կառուցել բնակատեղիներ: Կարող են լինել նաև մեր հարավում, մեր սահմանների ներսում փախստականների բաշխման նման գոտիների տարբերակներ: Այդ մասին կարելի է մտածել»,- ասել է Էրդողանը:

Խոսելով Սիրիայի հյուսիսում թռիչքազերծ գոտու ստեղծման մասին՝ Էրդողանն ընդգծել է, որ այդ հարցը բարձրացրել է Չինաստանում G20-ի գագաթնաժողովի ժամանակ, սակայն հույսեր չունի, որ ՄԱԿ ԱԽ-ն կընդունի համապատասխան բանաձև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել