ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-ին ժամը 20.17-ից մինչև 20.57-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 16 կայանքից Լոռու մարզի Լեջան, Ագարակ, Ամրակից, Վարդաբլուր, Կողես, Գարգառ, Կուրթան և Գյուլագարակ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել 3-րդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3000 կր ակոց: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել