Վեց ննջասենյակներով տունը, որը Ջոն Լենոնը գնել է The Beatles-ի հայտնիության արշալույսին՝ 1960-ական թվականներին, 10,5 մլն եվրոյով դրվել է վաճառքի: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Բրիտանացի երգիչը Սուրեյ կոմսության Քենվուդ քաղաք է տեղափոխվել 1964 թ., երբ նրա խումբը համարվում էր, թերևս, ամենաժողովրդականը մոլորակի վրա:

Տունը կառուցվել է 1913թ.: Լենոնն այնտեղ ապրել է իր առաջին կնոջ՝ Սինտիայի և իրենց որդու՝ Ջուլիանի հետ:

Տունը մի անգամ արդեն վաճառքի դրվել է՝ 16,2 մլն եվրոյով, սակայն այդ գնով գնորդ չի գտնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել