ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին չի մասնակցի Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղարկության «Լիոն»-ի դեմ հանդիպմանը:
Ուրուգվայցի ֆուտբոլիստը չի ընդգրկվել փարիզյան ակումբի հայտացուցակում` ազդրի մկանների ցավեր ունենալու պատճառով: Այդ մասին հայտնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:
Վնասվածքի պատճառով «Լիոն»-ի դեմ խաղը բաց կթողնի նաև փարիզյան ակումբի պաշտպան Տիագո Սիլվան:
Հավելենք, որ ՊՍԺ-«Լիոն» հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին Ավստրիայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



