Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ադրբեջանական «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալությանը հայտնել է, որ ադրբեջանական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման աճը Ռուսաստան, ինչպես նաև Ռուսաստանից պարարտանյութերի և գյուղատնտեսական տեխնիկայի արտահանումն Ադրբեջան զգալիորեն կնպաստեն երկրների միջև առևտրային կապերի զարգացմանը: Ինչպես նշում է РИА Новости-ն` Պուտինը հարցազրույցը տվել է Ադրբեջան կայանալիք այցին ընդառաջ, որտեղ նախագահը հանդիպում է ունենալու Ադրբեջանի և Իրանի առաջնորդների հետ:
Պուտինը նաև նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են կրում. պետությունների, կառավարությունների և խորհրդարանների միջև զարգանում են վստահելի կապեր, խորանում է առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքի, մեքենաշինության և առողջապահության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



