Եգիպտոսի զինվորականները հայտարարել են Սինայի թերակղզում ԴԱԻՇ-ի բջիջ հանդիսացող «Անսար Բեյթ ալ-Մակդիս» խմբավորման առաջնորդ Աբու Դուա ալ-Անսարիի ոչնչացման մասին: Այդ մասին ասված է Եգիպտոսի պաշտպանության նախարարության հայտարարությունում:

Հաստատվում է, որ զինյալը սպանվել է Արիշ քաղաքում իրականացված մի շարք ավիահարվածների հետևանքով:

Գերատեսչությունում նաև հայտնել են, որ ավիահարվածներից զոհվել է ԴԱԻՇ-ի ևս 45 զինյալ և ոչնչացվել է ահաբեկիչների զենքն ու զինամթերքը:

Աբու Դուա ալ-Անսարին համարում է Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթ կատարող Airbus 321 ինքնաթիռում ահաբեկչության հավանական կազմակերպիչը, հայտնում է Fox News-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել