futsal1Araratnews.am-ը գրում է.

Ռիո-2016-ի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի պաշտոնական բացումից մեկ օր առաջ մեկնարկեց ֆուտբոլի տղամարդկանց օլիմպիական մրցաշարը: Առաջինը պայքարը սկսեցին Իրաքի եւ Դանիայի հավաքականները: Մայրաքաղաք Բրազիլիայի «Մանե Գարինչա – Ազգային» ստադիոնում տեղի ունեցած խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 0:0: Թիմերն ընդգրկված են A խմբում:

Օգոստոսի 4-ին պայքարը կսկսի նաեւ Բրազիլիայի հավաքականը, որի մրցակիցը կլինի Հարավային Աֆրիկայի թիմը: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Այս թիմերը եւս A խմբում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել