Tert.am-ը գրում է.
Սաուդյան Արաբիայում հուլիսի 13-ին տեղի է ունենալու երկրում առաջին Ձմեռային քաղաքի` Snow City-ի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է լինելու արքայազն Ֆայսալ Բին Բանդար Ալ Սաուդը:
 
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, երկրի բնակիչները, այցելելով նորակառույց քաղաք, կկարողանան հենց Սաուդյան Արաբիայի տարածքում տեսնել ու զգալ, թե ինչ ասել է ցուրտ ու ձյուն:
 
Աղբյուրը մանրամասնում է, որ քաղաքում կլոր տարին ջերմաստիճանը լինելու է ըստ Ցելսիուսի սանդղակի 3 աստիճան, ինչն աննախադեպ երևույթ է այս երկրի համար:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել