eiffel_eyfel_060215Araratnews.am-ը գրում է.


Փարիզի գլխավոր տեսարժան վայրը` Էյֆելյան աշտարակի տարածքը, փակվել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչից հետո` «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ հաղորդել է աշտարակի օպերատոր SETE ընկերությունը:

Էյֆելյան աշտարակի ներքո տեղակայվել էր երկրպագուների համար հսկայական գոտի, որը տեղավորել է 90 հազար մարդ: Կիրակի երեկոյան ոստիկանների և երկրպագուների միջև բախումներ են սկսվել: Երկրպագուները ոստիկանների ուղղությամբ շշեր են նետել, հրկիզել մեքենաներ: Ի պատասխան` ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ջրանետ մեքենաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել