Եվրոպայի առաջնության եզրափակչում վնասվածք ստացած Կրիշտիանու Ռոնալդուն կբացակայի ավելի քան մեկ ամիս:

Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքականների միջև դիմակայության 25-րդ րոպեին Ռոնալդուն ստիված եղավ լքել խաղադաշտը` ստացած վնասվածքի պատճառով:

Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը՝ «Ռեալի» առաջատարը ստացել է ծնկի կողային կապանների վնասվածք: Ապաքինման համար կպահանջվի ավելի քան մեկ ամիս:

Արդյունքում Ռոնալդուն բաց կթողնի Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունում «Սևիլիայի» դեմ դիմակայությունը: Հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 9-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել