ԵՄ-ն ռիսկի է ենթարկվում վերածվելու «գերպետության», եթե չափի մեջ չպահի իր հրահանգիչների խառնվելն անդամ-երկրների ներքին գործերին, հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, եվրոպական քաղաքական գործիչներին կոչ անելով նորացնել «ԵՄ-ի ապագայի» քննարկումները, հայտնում է Politico-ն:

«Մեզ հարկավոր է համակողմանի քննարկում պետությունների ինքնիշխանությունն ամրապնդելու համար»,- ասել է նա և ավելացրել, որ ազգային խորհրդարանները պետք է մեծ հնարավորություններ ունենան Եվրամիության ներսում զարգացումների վերաբերյալ վեճերին մասնակցելու համար:

Նրա տեսակետով՝ ներպետական խնդիրները պետք է լուծվեն «ամեն հնարավոր մակարդակներից ամենացածր մակարդակում», այլ ոչ թե ԵՄ ինստիտուտների կողմից: Միաժամանակ, Վաշչիկովսկին հայտարարել է, որ Լեհաստանի կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկի, որը կարող է հանգեցնել երկրի ԵՄ-ից դուրս գալուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել