Panorama.am-ը գրում է.

«Հայաստանի կառավարության, հայ ժողովրդի ցանկությունն է, որ սիրիահայերը դառնան Հայաստանի լիարժեք, լիիրավ քաղաքացիներ: Սիրիահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումները կառավարությունը շատ է կարևորում, համարում է առաջնահերթ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:

Նա և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազեր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն այցելել էին «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում գործող «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդես, որը բացվել է նախօրեին ու կշարունակվի մինչև մայիսի 22-ը:

Նշենք, որ ցացահանդեսն անցկացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակներում: «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես ֆորումը նոր մեկնարկող միջոցառում է, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄԸՀ) «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի կողմից: Այն միտված է պարզելու և սահմանելու կարիքներն առավելապես հասեագրող և նպատակաուղղված միջամտություններ՝ Հայաստանում սիրիահայերի տնտեսական ինետգրման նպատակով, որը կիրագործվի ԳՄԸՀ «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի գործընկերների և Աշխատանքային խմբի անդամների հետ համատեղ:

Խոսելով հիմնականում այն խնդիրներից, որոնց մասին բարձրաձայնում են սիրիահայերը, ովքեր ուզում են նոր բիզնես ստեղծել Հայաստանում, փոխնախարարն ասաց, որ Սիրիայում գործող տնտեսական միջավայրն ու Հայաստանում առկա տնտեսական միջավայրի միջև կան էական տարբերություններ: Ըստ նրա,  պատկան մարմիններն իրականացնում են տարբեր միջոցառումներ, մշակում և իրագործում են տարբեր ծրագրեր, պատրաստում են հուշաթերթիկներ, որոնց նպատակն է սիրիահայերին ծանոթացնել Հայաստանում գործող հարկային օրենսդրությանը, կազմում են բիզնես ծրագրեր, իրականցում են բիզնես խորհրդատվություններ, տրամադրում են նաև երաշխավորություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել