Մի անգամ դպրոցում արվեստի դասաժամին 16-ամյա Լինդսեյ Ֆիլիփսի գլխում մի փայլուն միտք ծագեց: Աղջիկը մտածեց ինչպես նորաձև դարձնել լողափնյա հողաթափերը:
Նա հայտնագործեց հողաթափերի այնպիսի մոդել, որը կարող է փոփոխվել ամեն օր: Դա շատ հարմար է ժամանակակից աղջիկներին, որոնք անընդհատ ուզում են նորացնել իրենց զգեստապահարանը:
Աղջիկը մտածեց ստեղծել այնպիսի հողաթափեր, որ հնարավոր լինի փոխել դրանց ժապավենագոտիները: Սկզբում դրանք ամրացվում էին կոճակներով, հետագայում նա մտածեց ամրացնել կպչուն ժապավենով:
Այդ հողաթափերը ոչ միայն շատ հարմար են, այլև շահավետ. 10 զույգի փոխարեն կարելի է մեկ զույգ գնել: Մեկ զույգի արժեքը 35 դոլար է, իսկ լրացուցիչ ժապավենագոտիները՝ 12 դոլար, դրանք կարելի է ընտրել տարբեր զգեստներին համապատասխան:
Լինդսեյն այօսր 32 տարեկան է և 30 միլիոն դոլար կարողության տեր։









