
Փորի հատվածում ճարպերը մեզ շատ են խանգարում: Դա ճարպի ամենավտանգավոր տեսակներից է, որը նվազեցնում է երկարակեցության հնարավորությունները: Որպեսզի ազատվեք դրանից, պետք է իմանալ, թե ճարպի որ տեսակն է առանց խղճի խայթ զգալու տեղավորվել Ձեր փորի մեջ:
1. Այսպես կոչված «փորիկ»
Այս խաչն իրենց վրա կրում են գրասենյակում աշխատողները: Նույնիսկ ամենաբարակ մարմնի վրա էլ կարող է առաջանալ «փորիկ»: Դրա առաջացման պատճառներից մեկը կարող է լինել գոտկատեղի լարվածությունը, որն առաջանում է նստած գործ անելիս:
Ինչպես ազատվել «փորիկից»
Մի շտապեք աշխատանքից հեռանալու դիմում գրել: Խնդրի լուծման համար Ձեր սննդակարգ մտցրեք սպիտակուցներով և մանրաթելերով հարուստ սնունդ:
2. «Սթրեսային փորիկ»
Սթրեսը մահացու է մեր առողջության համար, ամենավտանգավոր հիվանդությունն է, որով մենք տառապում ենք: Հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում դրան և շարունակում են ապրել սթրեսային վիճակում: Իսկ այդ մարդասպանին չի կարելի անտեսել: Սովորաբար ամեն ինչ սկսվում է «փորիկից», որին ուշադրություն չդարձնելու և չկանխարգելելու դեպքում վերածվում է փորի սթրեսային տիպի:
Ինչպես ազատվել «Սթրեսային փորիկից»
Վարժությունները կլինեն խնդրի լուծումը: Դուք վախեցա՞ծ եք: Կարծում եք՝ Դուք պետք է վարժություններ անեք, մինչև հալումա՞շ լինեք: Ահա և ոչ: Փորը մեծացել է սթրեսի՞ արդյունքում: Նշանակում է՝ առաջին հերթին պետք է ազատվել սթրեսից: Ոտքով զբոսնելը հիանալի միջոց է, որը Ձեզ կօգնի: Արդյունքը Ձեզ կգոհացնի:
3. «Պահեստային»
Հենց այսպիսի փորի է վերածվում «փորիկը», եթե Դուք նստակյաց աշխատանքի հետ մեկտեղ օգտագործում եք շաքար և ալկոհոլ: Եթե Դուք միջոցներ չձեռնարկեք, ազդրերի վրա իջնող ավելորդ օղակը վաղ թե ուշ Ձեզ կսպանի:
Ինչպես ազատվել «Պահեստային»-ից
Փորի այս տեսակից պետք է շատ արագ ազատվել: Բացառեք կամ շատ կրճատեք շաքարավազը: Խանութներում, ռեստորաններում, ակումբներում առանց հետ նայելու անցեք ալկոհոլի բաժնի կողքով: Ոտքով շատ քայլեք և Ձեր ճաշացանկ մտցրեք առանց օսլայի մրգեր և կանաչեղեն:
4. «Մայրիկի փոր»
Նայեք Ձեր փոքրիկներին, նրանք արժանի են: Դուք կրել եք Ձեր փորում նրանց և նոր կյանք եք պարգևել այս աշխարհին: Ծննդաբերությունից հետո փոր է առաջացել մարմնի հենց կենտրոնական հատվածում, և հենց այստեղ է ամենադժվարը նրանից ազատվելը: Բարեբախտաբար, դրա լուծումն էլ կա:
Ինչպես ազատվել «Մայրիկի փոր»-ից
Ձեզ անհրաժեշտ է Ձեր սննդամթերքների մեջ մտցնել մի փոքր ճարպ: Հենց հիմա հրաժարվեք կարտոֆիլ ֆրիից: Մենք խոսում ենք ընդհանրապես ուրիշ ճարպի մասին: Ընկույզներ՝ ահա թե ինչ է Ձեզ պետք: Կերեք նուշ, այն շատ համեղ է, նաև արեք ամենօրյա վարժություններ և չմոռանաք քայլելու մասին: Քայլեք, դա օգտակար է:











