Երգչուհի Ջենիֆեր Լոպեսի բարեկազմությունը պայմանավորված է ճիշտ սննդով ու ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ:
Ջեյ Լոն ուշադիր հետևում է կալորիաներին. նա օրական օգտագործում է մոտ 1200-1400 կկալ, սնվում է օրական 4 անգամ, ընդ որում՝ ժամը 16:00-ից հետո ածխաջրերն արգելվում են:
Նրա ամենօրյա կերակրացանկի մեջ մտնում են հացահատիկ, թեթև սպիտակուցներ, մրգեր ու բանջարեղեն:
Երբեմն նա կարող է իրեն թույլ տալ ուտել իր սիրած ուտելիքները՝ բլիթներ կամ շոկոլադե քաղցրաբլիթ:
Եթե նա գիրանում է, ապա 1 շաբաթում կարողանում է արդյունավետ կերպով նիհարել սպիտակուցային դիետայի շնորհիվ: Նա հաճախ կարևոր համերգներից առաջ օգտագործում է այդ դիետան:
Դիետա
Նախաճաշ՝ 1 բաժակ մաքուր ջուր կամ կակաո, խնձոր կամ նարինջ, ընթացքում նաև՝ չրեր
Ճաշին՝ 200 գր կաթնաշոռ ու նույնքան մրգեր, ընթացքում՝ կեֆիր
Ընթացքում՝ 200 գր ձուկ կամ թռչնամիս և 300 գրամ բանջարեղեն
Քնելուց առաջ կարելի է խմել անյուղ բնական յոգուրտ
1 շաբաթում դիետան թույլ է տալիս նիհարել 4-5 կգ-ով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել