Թաեքվոնդոն ի սկզբանե ստեղծվել է Կորեայի բանակի հատուկ նշանակության ջոկատի համար գեներալ Հոնգ Չո Հիի կողմից: Ժամանակի ընթացքում այն մեծ տարածում է գտել ողջ աշխարհում և ճանաչվել որպես օլիմպիական մարզաձև: Հայաստանում ևս, 90-ականներից սկսած, բազում նվիրյալների կողմից սպորտի այս ճյուղը շարունակում է մեծ տարածում գտնել և զարգանալ: 
Հոկտեմբերի 11-ին Ռ. Վարդանյանի անվան ըմբշամարտի դպրոցում կայացավ Հայաստանի թաեքվոնդոյի գավաթի աշնանային առաջնությունը: Մրցաշարը կազմակերպվել էր Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի կողմից: Ողջ ընթացքում առանձնահատուկ աշխուժությամբ և բարձր պատրաստականությամբ աչքի ընկան «Իմպերատոր» ակումբի սաները, իսկ սաների ծնողները ներկաներին զարմացրին իրենց համազգեստների նմանությամբ` «Իմպերատոր» պիտակով: Ակումբի մարզիչ, բազմակի մեդալակիր Արսեն Գևորգյանից իմացանք, որ խումբը 3 տարի է, ինչ առանձին է հանդես գալիս «Իմպերատոր» անվանմամբ: Ակումբը, չունենալով հովանավոր, միևնույն է, 2012թ-ից շարունակում է ակտիվ հանդես գալ և բաց չթողնել որևէ մրցաշար: Սաները միահամուռ նշեցին, որ թաեքվոնդոն իրենց համար ավելին է, քան պարզապես մարզաձևը, այն հոգու, մտքի և մարմնի ներդաշնակեցումն է և համատեղ կառավարումը:
Ծնողների խոսքով՝ մարզիչը պետք է լինի ոչ միայն պարզապես մարզիչ, այլև հոգեբան, նա պետք է յուրաքանչյուրին առանձնահատուկ մոտեցում ցուցաբերի, ինչը, իրենց խոսքով, անում է թիմի մարզիչ ընկեր Արսենը: 
Հ.Կ. Մեզ մնում է միայն թիմին մաղթել նորանոր հաղթանակեր և հովանավոր, ով էլ ավելի կբարելավվի նման տաղանդավոր թիմի պարապմունքների հարմարավետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել