pic_9eb1ead03457a2c9f7304cb0eac3402cFacebook-ին պատկանող Instagram սոցցանցի համահիմնադիր և ղեկավար Քևին Սիստրոմը ասել է, որ գործընկերների հետ քննարկել է մեծահասակների համար ծառայություն ստեղծելու հնարավորությունը, հայտնում է Mashable պորտալը:

Նրա խոսքերով` այդպիսի սոցիալական ցանցում տեղադրված պատկերները կունենան R վարկանիշ: ԱՄՆ- ում կինոարտադրության համար ընդունված վարկանիշների համակարգով այդ կատեգորիայի մեջ ընկնում են ստեղծագործությունները, որոնք 17-ից ցածր տարիք ունեցողները կարող են դիտել միայն մեծերի ուղեկցությամբ:

Սիստրոմը նշել է, որ միակ դժվարությունը եղել է այն հարցը, թե ով և ինչպես պետք է որոշի՝ տվյալ լուսանկարը վերաբերվում է R կատեգորիային, թե ոչ: Նա ավելացրել է, որ Instagram-ում գլխավորը ոչ թե պոռնոգրաֆիա տեղադրելու համար ռեսուրսներ ստեղծելն է, այլ մարդկանց գեղեցիկ կերպով ինքնաարտահայտվելու հնարավորություն տալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել