Թերևս դժվար կլինի գտնել մեկին, ով ամռանն անհամբերությամբ չի սպասում: Ամառը, սակայն, բացասական կողմեր էլ ունի, որոնք փչացնում են մեր վառ տրամադրությունը: Ինչ անել, որպեսզի ոչինչ մեզ չխանգարի վայելել տարվա այս հրաշալի եղանակը: Ահա 5 միջոց` ամառը վայելելու համար:
Իրականությունը ջրի մեջ է
Ամռան տապը թեթևացնելու լավագույն միջոցը ջուրն է: Հաճախ ջուր խմեք, ընտրեք սովորական ջուրը, ոչ թե գազավորված կամ քաղցր ըմպելիքները: Արթնանալուց անմիջապես հետո մեկ բաժակ ջուր խմեք և օրվա մեջ մի մոռացեք կրկնել դա:
Բացեք գլխարկների շրջանը
Ամռանն իսկական փրկություն են լայնեզր գլխարկները: Բացի այդ, դրանք ոչ միայն պաշտպանում են շոգից, այլև ձեզ էլ ավելի նորաձև են դարձնում, անպայման ամառային գլխարկների փոքրիկ հավաքածու ունեցեք:
Սովորեք հեծանիվ քշել
Հեծանիվն ամռանը հրաշալի փոխադրամիջոց է: Ե՛վ կնիհարեք, և՛ ավելի առողջ կլինեք, և՛ շատ չեք շոգի:
Եղեք վառ, ինչպես բնությունը
Ամռանը պետք է լինել ուրախ, գեղեցիկ, վառ: Հագնվեք վառ գույներով, ժպտացեք, սև գույնը թողեք զգեստապահարանի ամենախորքերում:
Հնարավորինս թեթև հագնվեք
Ամռանը անհրաժեշտ է հնարավորինս թեթև հագնվել: Մի կրեք ոչ մի ավելորդ բան, ընտրեք թեթև կտորից, չշոգացնող հագուստներ:



