Գիտնականները մայաների քաղաքակրթության տաճարի՝ Կուկուլկան բուրգի տակ ստորգետնյա լիճ են հայտնաբերել, հայտնում է ageofcomp.info-ն:
Բուրգը գտնվում է Մեքսիկայի Չիչեն-Իցա քաղաքում՝ Յուկատան թերակղզում: Հնագետները նաև կարողացել են չափել լիճը՝ լայնությունը՝ մոտ 25-30 մ, խորությունը՝ 20 մ: Գիտնականներից մեկի խոսքով՝ այդպիսի կազմավորում հնարավոր է, երկրաբանության մեջ այն կոչվում է կարստային երևույթ:
Բացահայտումն արել են Մեքսիկայի ինժեներիայի և երկրաֆիզիկայի ինստիտուտի գիտնականները: Գիտնականներին միայն մնում է պարզել՝ արդյոք լիճը եղե՞լ է մայա ցեղի գոյության ժամանակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



