Ամեն երրորդը, հանգստից հետո վերադառնալով աշխատանքին, տառապում է հետհանգստյան դեպրեսիայով: Եթե լողափի և տաք ծովի մասին հիշողություններն ուղեկցվում են դյուրագրգռությամբ և ընկճվածությամբ, ժամանակն է օգտվել մեր խորհուրդներից, թե ինչպես այդ ամենին վերջ դնել և վերադառնալ աշխատանքային ռիթմին:

1. Շուտ վերադարձիր հանգստից (առնվազն մեկ-երկու օր աշխատանքից առաջ)։
2. Տունդարձի օրը լավ քնիր և հանգստացիր:
3. Մի խորացիր կուտակված բոլոր խնդիրների մեջ:
4. Ժամանման օրը ոչ մի լուրջ հանդիպում և այցելություն մի պլանավորիր:
5. Առաջին հինգ օրը երկար մի՛ մնա աշխատանքի վայրում, աշխատիր դուրս գալ ժամանակին:
6. Միանգամից մի՛ սկսիր նոր մեծամասշտաբ նախագծեր:
7. Մի՛ շտապիր զանգահարել ծանոթներիդ և ընկերներիդ բոլոր նորություններն իմանալու համար. չէ՞ որ սովորաբար լավ նորություններն ավելի քիչ են լինում, քան վատերը:
8. Հանգստից հետո առաջին օրերին աշխատիր խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից թե՛ տանը, թե՛ աշխատանքում:
9. Աջակցիր օրգանիզմիդ. թեթև, բայց կանոնավոր ֆիզիկական վարժությունները, վիտամինները, շոկոլադը կօգնեն քո օրգանիզմին անցնել աշխատանքային ռիթմին:
10. Մի՛ բարկացիր ղեկավարի և աշխատակիցների պահվածքի վրա: Հնարավոր է, որ նրանց համար էլ է դժվար հանգստից հետո: Ինքդ դարձիր լավ տրամադրության ստեղծողը:



