Պատրաստեք սանգրիա հետևյալ բաղադրատոմսով:
Այն շատ համեղ կոկտեյլ է:

Ձեզ անհրաժեշտ է`
- կարմիր գինի 1 լիտր
- դեղձ
- ելակ
- կիտրոն
- լիմոնադ «Սփրայթ» 1 լիտր
- շաքարավազ 2 ճաշի գդալ
- դարչին
Ինչպես պատրաստել սանգրիա
Միրգը խորանարդիկներով կտրատել: Կարելի է ձեռքի տակ եղած ցանկացած միրգ վերցնել: Գինին լցնել մրգի վրա, ավելացնել դարչին, շաքարավազ: Սանգրիան դնել սառնարան: Ցանկալի է, որ պատրաստվի նախորդ օրը: Մատուցել սառը վիճակում սառույցով:
Բաղադրատոմսի ընդհանուր արժեքը կազմում է 3000 դրամ
իսկ կալորիականությունը` 238 կկալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



