Woman’s Day կայքը ներկայացնում է ամռան համար նախատեսված ամենահարմարավետ և ախորժալի դիետաները:

1.Ձմերուկի դիետա: Օրվա ընթացքում 5-6 անգամ պետք է ուտել ձմերուկ: Նման դիետան պետք է պահել 5 օր:

2.Բանջարեղենային դիետա: Խորհուրդ է տրվում քիչ չափաբաժիններով ուտել օրական 5 անգամ: Բանջարեղենները կարելի է պատրաստել ցանկացած կերպ` ներառյալ յուղով տապակելը և աղցաններ պատրաստելը:

3.«Լուսակիր» դիետա: Շաբաթական 3 օր պետք է ուտել միայն որոշակի գույնի ուտելիքներ:

4.Հյութի դիետա: Երկու օրվա ընթացքում պետք է ուտելը փոխարինել բնական հյութերով: Կարելի է խմել տարատեսակ հյութեր:

5.Արքայախնձորա-սպիտակուցային դիետա: Խորհուրդ է տրվում օգտագործել արքայախնձոր, սնկեր, միս, ոչ քաղցր մրգեր ու բանջարեղեններ:

6.Հատապտղային դիետա: Խորհուրդ է տրվում օգտագործել հատապտուղներ, առանց յուղի կաթնաշոռ, միս, ձուկ, մրգեր, բանջարեղեն, կանաչեղեն, բանջարեղենային ապուրներ, կանաչ և խոտաբույսերից բաղկացած թեյեր:

7.Աղցանների դիետա: Առաջին շաբաթվա ընթացքում պետք է սնվել բացառապես թարմ բանջարեղեններից ու մրգերից բաղկացած աղցաններով: Երկրորդ շաբաթ ճաշին 100 գրամ միս կարելի է օգտագործել: Աղցանների չափաբաժինները քիչ պետք է լինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել