Եթե դուք ուզում եք արագ երկարացնել մազերն ու դրանց փարթամություն հաղորդել, ուրեմն այս միջոցը ձեզ համար է:

Պատրաստելու համար ձեզ հարկավոր է`

1 ճաշի գդալ դոնդող (желатин)

3 ճաշի գդալ տաք ջուր

1 ճաշի գդալ շամպուն

1 ձվի դեղնուց

Դոնդողը լցրեք տաք ջրի մեջ, լավ խառնեք, որ անհարթ գնդիկներ չմնան: Ապա դրեք մութ տեղում, թողեք 1-2 ժամ: Երբ դոնդողն արդեն պատրաստ կլինի, դրան խառնեք  ձվի դեղնուցը և  շամպունը: Քսեք մազերին, ծածկեք պոլիէթիլենով, վրայից էլ սրբիչով: Պահեք 20 րոպե, լվացեք տաք ջրով:


Ամսվա մեջ 2-3 անգամ այս միջոցը կիրառելով՝ դուք կունենք ձեր երազած գեղեցիկ մազերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել