1436328933_22597827Ամերիկացի ֆիզիկոսների կարծիքով՝ սև խոռոչի ձգողական դաշտում հայտնված մարդը կկլոնավորվի՝ գրում է Informing.ru-ն: Ընդ որում, նրա մի մասը կոչնչանա կրակե պատից, իսկ երկրորդը հանգիստ կանցնի իրադարձությունների հորիզոնով՝ առանց վերադառնալու հնարավորության:

Այսինքն՝ իրականությունը փաստացիորեն կիսվում է: Հորիզոնի այն կողմում մնացածների համար սև խոռոչում հայտնվելու իրադարձությունն անհետանում է: Սակայն հենց ընկնողի հետ ոչինչ տեղի չի ունենում՝ նա թռչում է բացարձակ մութ տարածությունում, որտեղ ոչ ձայն կա, ոչ լույս:

Այս դեպքում իրականանում են Էյնշտեյնի հարաբերականության տեսության սկզբունքները, որոնք պահանջում են, որ մարդը ամբողջապես և անվնաս անցնի հորիզոնի միջով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել