Հացադուլ հայտարարած երիտասարդների մոտ առողջական խնդիրներ կան. «Փաստինֆո»Pastinfo.am-ը գրում է.

Բաղրամյան պողոտայում քիչ առաջ վատացել էր հացադուլ հայտարարած երիտասարդների առողջական վիճակը: Ժամանած շտապ օգնության բժիշկները նրանցից մեկին` Հարություն Հարությունյանին, առաջարկել են տեղափոխվել հիվանդանոց, սակայն նա հրաժարվել է հոսպիտալացումից` մերժելով նաև գլյուկոզա ներարկելու առաջարկը, քանի որ դա կնշանակեր հացադուլի դադարեցում: Ուստի բժիշկները միայն հանգստացնող դեղորայք են ներարկել նրան:

Հացադուլ հայտարարած մյուս երիտասարդի` Հայկ Պարիկյանի, վիճակը ևս բավարար է գնահատվել բժիշկների կողմից: Նրանք հայտնել են, որ Հայկի արյան շաքարի մակարդակը գտնում է թույլատրելի նվազագույն կետում, և եթե վիճակը էլ ավելի վատանա, նա ստիպված պետք է լինի դադարեցնել հացադուլը:

Բժիշկների կողմից ստուգվելուց ու անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո երիտասարդները շարունակում են հացադուլը` ՀԾԿՀ-ի որոշման չեղարկման պահանջով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել