Pastinfo.am-ը գրում է.
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ հունիսի 28-ին մեր հանրապետության հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ. արագությամբ: 29.06-02.07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 5-10 մետրի:
Օդի ջերմաստիճանը 28-30-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում հունիսի 28-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 29.06-02.07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/node/73266
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



