Ես գիտեմ ՝ ում հետ՝ ինչպես. Շուշաննա ԹովմասյանArmlur.am-ը գրում է.

«Դժվար ապրուստ» սերիալից, «Տնփեսա» սիթքոմից հայտնի դարձած դերասանուհի Շուշաննա Թովմասյանի խոսքով` սիթքոմի նկարահանումները բավական ուրախ մթնոլորտում են անցնում: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, որ հաճախ իրենք էլ են խճճվում եւ խառնում սիթքոմյան կյանքը իրականության հետ: Շուշաննան անդրադարձել է իր մասին հնչող կարծիքներին, նշել, թե ինչ հատկությամբ օժտված տղաներն են իրեն դուր գալիս:

-Շուշաննա՛, ինչո՞ւ Ձեզ գեղարվեստական ֆիլմերում չենք տեսնում:

-Ֆիլմում նկարահանվելու հետ կապված ունեմ մի առաջարկ, սակայն այն քննարկման փուլում է, փակագծերը դեռեւս չեմ բացի: Առաջարկներ նախկինում էլ եղել են, հրաժարվել եմ կոնկրետ պատճառներով: Ես չեմ ձգտում ամեն գնով ներգրավվել ֆիլմերում, ինձ համար կարեւոր է սյուժեն, իմ կերպարը, սցենարը: Ամեն դեպքում, հետաքրքիր կլիներ փորձել ուժերս յուրաքանչյուր ժանրում:

-Կա՞ մի հատկություն, որ ինքներդ Ձեզանից փոխանցել եք «Տնփեսա» սիթքոմում Ձեր մարմնավորած կերպարին:

-Այո՛, ես ինչ-որ բան փորձել եմ Շուշաննայից դնել Անուշիկի մեջ, թե ինչ, դա թող մնա փոքրիկ գաղտնիք: Ինձ համար այդքան էլ հետաքրքիր չէ խաղալ մի կերպար, որը բոլորովին ինձ հետ կապ չունի, ինչ-որ բան պետք է ներդնես ինքդ քեզնից:

-Խաղում եք սիրված դերասանների` Մկոյի, Հովոյի հետ, պետք է որ նկարահանումները ուրախ մթնոլորտում անցնեն:

-Միանշանակ, ողջ թիմի անդամներն են հումորով, մեզ մոտ ամեն բան սկսվում եւ ավարտվում է ժպիտով: Հաճախ նկարահանման հրապարակում զվարճալի դրվագների ենք առնչվում: Օրինակ` Մկոն այնքան բնական է խաղում հոր եւ պապիկի դերը, որ երբեմն ինքներս էլ շփոթում ենք, ու մեզ էլ այնպես է թվում, թե այդ կերպարները տարբեր մարդիկ են կերտում… (ծիծաղում է):f4p70

-Հաճախ հանդիպումներ եք ունենում երկրպագուների հետ, նրանք, կարծես, բավական պահանջկոտ են:

-Շատ շնորհակալ եմ նրանց, երկրպագուներիս առկայությունն ինձ համար մեծ նվաճում է: Կան հայտնիներ, որոնց երկրպագուները պարզապես համակրողներ են, իսկ իմ դեպքում նրանք շատ հետեւողական են: Թեկուզ մի քանի րոպեով անպայման հանդիպում եմ նրանց հետ, այս պարագայում շփումն ինձ համար էլ շատ սպասված է:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել