Եվրոպական ո՞ր քաղաքներում է ամենամաքուր օդըLife.panorama.am-ը գրում է.

Շրջակա միջավայրի եվրոպական ծառայությունը (EEA) գնահատել է եվրոպական 23 քաղաքների օդի աղտոտվածությունը և կազմել է ամենամաքուր քաղաքների վարկանիշային ցանկ:

Ցյուրիխը ճանաչվել է ամենամաքուր օդ ունեցող քաղաք: Շվեյցարական քաղաքը նման ցուցանիշների է հասել վերջին շրջանում մեքենաների արտանետումների նվազեցման, կանաչ տրանսպորտի զարգացման քաղաքականության շնորհիվ:
 
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Դանիայի մայրաքաղաքը` Կոպենհագենը, որտեղ ևս գործում են արտանետումների կրճատմանն ուղղված մի շարք սահմանափակումներ: 
 
Լավագույն հնգյակում տեղ են գտել Վիեննան, Ստոքհոլմը և Բեռլինը: Ցանկի վերջին հորիզոնականներում են հայտնվել Լիսաբոնը և Լյուքսեմբուրգը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել