Որևէ երկրի իշխանությունը բռնազավթած վարչախմբի դեմ պայքարն ունի մի քանի ուղղություն. հրապարակախոսական, երբ որպես պայքարի միջոց օգտագործվում է խոսքը կամ պատկերը, ինչը կատարվում է մեծ մասշտաբով՝ հանրահավաքների և կամ տպագիր ու էլեկտրոնայի մեդիայի և սոցցանցերի միջոցով, նույնը առանձին կառույցների միջոցով ավելի փոքր խմբերի մեջ՝ նրանց հետ ամենօրյա կամ պարբերական շփումներով, առկա է նաև երրորդ մեթոդը, երբ դրա հետ միասին կամ առանց դրա իրականացվում է զենքի և զինամթերքի պահուստավորում՝ հետագայում այն օգտագործելու նպատակով: Սակայն պայքարի մեթոդներից ոչ մեկը չի ներառում հրապարակային «ես ձեր մայրիկը» կարգախոսը, քանի որ վերջինս ենթադրում է փոխազդեցություն «դե դու տես, թե ում մայրիկը»՝ արդեն գործողությամբ: Ցավալի է, սակայն որևէ կերպ չենք կարողանում առնել ընդդիմադիր շարժումների դասը՝ անընդհատ կրկնելով նույն սխալները. չինմաչինցի իմաստուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել