10714693_359705394185571_890780829_nAraratnews.am-ը գրում է.

Քենիայի օրինապահ մարմինները ձերբակալել են արդեն թվով 6-րդ անձին, ով կասկածվում է Հարիս քաղաքի համալսարանի վրա կատարված ահաբեկչական հարձակմանը մասնակցելու մեջ: Այս մասին տեղեկացնում է աֆրիկյան պետության ոստիկանության մամլո ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` ձերբակալվածներից 5-ը Քենիայի քաղաքացիներ են, իսկ մեկը` Տանզանիայի:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին «Աշ-Շաբաբ» խմբավորման իսլամիստների ահաբեկչական հարձակման հետևանքով 148 մարդ է զոհվել, ևս 80-ը՝ վիրավորվել։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ահաբեկչական խմբավորման հարձակման թիրախում են հայտվել քրիստոեադավան ուսանողները:

Ահաբեկչական գործողության արմատները տանում են 2011 թվական, երբ Քենիայի զինված ուժերը ներխուժեցին Սոմալի, այս երկրում «Աշ-Շաբաբ» խմբավորմանը ճնշելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել