Կարծում եմ, որ ՀՀ Քր.օրի 35-րդ հոդվածը պետք է չեղյալ համարվի որքան հնարավոր է արագ, քանի որ դժվար չի՝ դրա տակ ինչ ուզես, այն էլ հասկանաս: Խնդրեմ. «Հանցագործության նախապատրաստություն է համարվում ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը կամ հարմարեցնելը, ինչպես նաև դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելը, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել այդ անձի կամքից անկախ հանգամանքներով»։ Այսինքն՝ մարդը կարող է, ասենք թե, ձմռանն իր գարաժում ռադիատոր դնի՝ այն տաքացնելու համար, սակայն հայրենի պրոֆեսիոնալ իրավապահները նրան կարող են կասկածել հանցագործության նպատակով «դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելու մեջ»: Դե, ՀՀ օրինապահ քաղաքացի, գնա ու բացատրի, թե ինչու ես ձմռանը տաքացրել քո գարաժը: Եվ հենց նման հոդվածով են ՀԽ անդամներին ձերբակալել. հոդված 225-ի մասին ընդհանրապես չեմ խոսում. միայն վհուկ որսացողները կարող են ՀԽ-ի առումով պատկերացնել նման երևույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել