garegin chugaszyanGalatv.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաեւ ՀԽ-ի նախագահ Գարեգին Չուքասզյանը: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում փոխանցեցին  ՀՀ քննչական կոմիտեից:

Այս պահի դրությամբ ձերբակալված անձինք հինգն են՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը եւ Պավել Մանուկյանը:

ՀՀ Քննչական կոմիտեն տարածած հայտարարությունում նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:

Հավելենք, որ Հիմնադիր խորհրդարանը հրապարակային հայտարարել էր, որ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ապրիլքսանչորսյան միջոցառումների ժամանակ որեւէ ակցիա չեն իրականացնելու եւ այդ օրվա հանրահավաքն անցկացնելու էին Երեւանի Կենտրոնից հեռու` Էրեբունի համայնքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել