«Վամպիրի օրագրեր»-ի գլխավոր հերոսներից մեկը՝ Նինա Դոբրեւը, լքել է սերիալն ու այլեւս չի նկարահանվելու համանուն ֆիլմում, հայտնել է Huffington Post-ը։ Instagram-ում Նինան գրել է, որ սերիալի դերասանական կազմի հետ նշել է Զատիկը, բայց դա նաեւ հրաժեշտի երեկո է եղել։
26-ամյա դերասանուհին Փոլ Ուեսլին եւ Իեն Սոմերհոլդերի հետ նկարահանվել է ֆիլմի վեց եթերաշրջաններում։
«Ես միշտ գիտեի, որ Ելենայի կերպարը պետք է վեց երթաշրջան շարունակվեր, եւ այդ ընթացքում ես անհավանական ճանապարհ եմ անցել։ Այստեղ հանդիպել եմ իմ լավագույն ընկերներին, գտել մեծ ընտանիք, ում միշտ կսիրեմ»,-նշել է դերասանուհին։
Ֆիլմի ստեղծողները դեռ չեն հստակեցրել, թե Ելենայի կերպարը այլ դերասանուհի է մարմնավորելու, թե ոչ։ Ինչպես նաեւ դեռ պարզ չէ՝ արդյոք փոփոխություններ սպասվում են ֆիլմի հետագա զագացման ընթացքում, թե ոչ։