Լիբերալ դեմոկրատական կուսակցության անդամներից մեկը կուսակցությանը պատկանող շտաբերն օգտագործել է պոռնոֆիլմեր նկարահանելու համար։ 50-ամյա Միշել Ջենթն այն հազվագյուտ կանանցից է, ով քաղաքական գործունեությունը համատեղել է պոռնոաստղի կարիերայի հետ։ Նա հանդես է եկել մի շարք պոռնոֆիլմերի ռեժիսորի ու գլխավոր դերակատարուհու դերում։ Այդ կինոնկարներում ոչ միայն էրոտիկ, այլև բռնություն՝ մասնավորապես սադոմազոխիզմ պատկերող տեսարաններ կան։ Կուսակցության շտաբերը շահագործվել են ոչ միայն իբրև կինոնկարահանման հրապարակներ, այլև լսումների անցկացման վայր, որտեղ քաստինգ էր կատարվում։
«Sunday Mirror»-ի ներկայացուցիչ Մեթյու Դրեյքը, լուսաբանելով այս արտառոց պատմությունը, նշել է, որ «Դիվահալածի տարեգրությունը» պոռնոֆիլմի քաստինգին ներկայացած մարդկանց քաստինգի կազմակերպիչները դրդում էին ամեն տեսակի խելահեղությունների։ Նրանց նախապես ասել էին. «Ջաններդ յուղեք ու պատրաստ եղեք ամեն ինչի»։ Շտաբում կային աղջիկներ, որոնք ճչում էին, կեղծ օրգազմի տեսարաններ էին խաղում, համբուրվում էին, մի խոսքով, գլխավոր դեր ստանալու համար քաստինգի ներկայացածներն ինչի ասես որ չէին գնում։

Ջենթը հայտնի է նաև «Մեռած քայլողները. 4-րդ ռեյխի վերելքը» ու «Հոյակապ մարդասպանը» պոռնոֆիլմերից։ Կուսակցության պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ ո՛չ կուսակցությունը, ո՛չ Ռաքել Մեդեն, ով շտաբերի սեփականատերն է, տեղյակ չեն եղել, որ շտաբերն օգտագործվել են պոռնոֆիլմերի բիզնեսի համար։ Դեպքից հետո Մեդենը 80.000 ֆունտ ստեռլինգով վաճառել է շտաբերը։ Լիբերալ Դեմոկրատների կուսակցության խոսնակն ասել է, որ Ջենթի կինոնկարները ավելի շուտ սարսափ ժանրի կինոնկարներ են, քան պոռնոֆիլմեր։ Բայց դե համաձայնվեք, որ մեկը մյուսին չի բացառում։




