168.am-ը գրում է.
Ամերիկյան Time շաբաթաթերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջատար դիրքեր է զբաղեցնում «Մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանց» տարեկան հարցումը, որը պարբերականն անցկացնում է իր ընթերցողների շրջանում:
Time-ի անցկացրած հարցմանը կարելի է մասնակցել մինչև ապրիլի 10-ը, իսկ հաղթողի անունը կհրապարակվի ապրիլի 13-ին: Պուտինն այդ պլանում գերազանցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Պուտինը ներկա դրությամբ 2-րդն է: Առաջին հորիզոնականում է հարավկորեացի երգչուհի Լի Չե Ռինը, երրորդ տեղում՝ ամերիկացի երգչուհի Լեդի Գագան, որին էլ հաջորդում է բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/04/07/476019.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել