5b4c30c6c7eff7da14b2cc7536ef3dc0fe8eeff8Araratnews.am-ը գրում է.

Որպես ապրիլյոթյան ևս մի ինքնատիպ նվեր մայրաքաղաքի կանանց ու աղջիկներին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն հաճելի ավանդույթ է դարձել հենց Մայրության և գեղեցկության օրը վերագործարկել մայրաքաղաքի շատրվանները: Շառլ Ազնավուրի անվան հրապարակի շատրվանի վերագործարկման առիթով մի խումբ երիտասարդներ Էրեբունի – Երևան երգի հնչյունների ներքո ֆլեշմոբ են կազմակերպել:

Շնորհակալություն հայտնելով քաղաքի առօրյան լիարժեք տոնի վերածելու՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունների համար՝ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը նշել են, որ հյուրընկալ Երևանի մթնոլորտն էլ ավելի է ջերմացել քաղաքապետարանի ջերմ վերաբերմունքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել