Life.panorama.am-ը գրում է.

Դասթին Հոֆմանի կյանքի կանոնները

Ես դերասան եմ դարձել շատ պարզ պատճառով` որովհետև բաց եմ թողել ուրիշ մասնագիտություն ձեռքբերելու բոլոր հնարավորությունները:

Ամենից շատ ես փոշմանում եմ, որ չդարձա ջազ-երաժիշտ:

Հանրահայտ լինելու միակ առավելությունն այն է, որ կարող ես հանգիստ բարձրացնել լսափողը և զանգել այլ հանրաճանաչ մարդկանց:

Երբ հանրաճանաչ ես դառնում, դադարում ես վախենալ մահվանից, որովհետև այն պահին երբ աստղ ես դառնում, արդեն մումիֆիկացիայի ես ենթարկվում:

Ես սիրում եմ անեկդոտներ պատմել, քանի որ դրանք պոեզիայի պես մի բան են, սակայն անեկդետներն ավելի հեշտ է հասկանալ, քան պոեզիան:

Խուսափեք քաղաքական գործիչներից,նրանց հետ զրույցից հետո ձեր ուղեղը զարմանալիորեն լցված է լինում զանազան աղբով, որը ձեզ բացարձակապես հարկավոր չէ և որից շատ դժվար է ազատվել: 

Որպես ամերիկացի` ինձ համար ամենասարսափելին այն էր, երբ գիտակցեցի, որ մարդկանց կառավարելու համար նախագահական աշխատակազմը պարզապես մանիպուլացնում է մարդկանց վախերը:

Իմ կարծիքով` աշխարհում չափից դուրս շատ զենք ու զինամթերք կա: 

Ինձ դուր է գալիս Ջոնի Դեփը, քանի որ նա միակն է, ով անում է միայն այն, ինչ իրեն դուր է գալիս և չի ձգտում դառնալ աստղ: 

Այն, ինչ շրջապատում է մեզ, հիասքանչ է իր հավերժության մեջ, ուստի ես երբեք չեմ հասկացել, թե ինչ բան է ձանձրանալը: Ես կարող եմ տխուր ու ճնշված լինել, բայց ձանձրանալ` երբեք: 

Կարծում եմ` ռեժիսորին վիրավորելու ամենադաժան մեթոդը ևս մեկ դուբլ նկարահանել խնդրելն է այն պարագայում, երբ նա հենց նոր ասաց. «Հիասքանչ է»:

Դերասանների միակ ցանկությունն ուշադրության կենտրոնում լինելն է:

Ես հաճախ եմ մտածում ժամանակակից հանրահայտ մարդկանց մասին: Նայե´ք Պերիրս Հիլթոնի մեծարմանը: Հարստություն հանուն հարստռության, ճանաչվածություն հանուն ճանաչավածության: Ճի՞շտ է, արդյոք, դա: Կարծում եմ` խնդիրը Պերիս Հիլթոնի մեջ չէ, այլ նրանց, ովքեր հիանում են նրանով և փորձում են նմանակել նրան:

Կյանքը դաժան բան է, բայց դա չի նշանակում, որ այն հնարավոր չէ վայելել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել