Տոբագոյում Զատիկի՝ այծերի ամենամյա մրցավազքին մասնակցող այծը ժպտում է։

Հարավային Կորեայի Սոնգնի լեռան ազգային զբոսայգում մարդկանց կողմից պատրաստված «երկնային սկյուռիկը» իր բնից դուրս գալիս։

Յոթամյա փոքրիկ կոկորդիլոսն Ավստրալիայի Մելբուրնի կենդանաբանական այգուց կտեղափոխվի Ֆիլիպիններ։ Ֆիլիպինական կոկորդիլոսները կոկորդիլոսների ամենավտանգված տեսակներն են աշխարհում։ Մելբուրնի կենդանաբանական այգին առաջինն է, որ բազմացնում է այս տեսակը, և մասնագետները հույս ունեն, որ այս փոքրիկ կոկորդիլոսները, որ բաց կթողնվեն Ֆիլիպիններում իրենց բնական տարածքներում, կարող են մեծ դեր խաղալ տեսակի պահպանության համար։

Գերմանիայի Տրաունստեյն բնակավայրում մարդիկ ազգային հագուստով մասնակցում են ավանդական Ջեորջիրիթ ուխտագնացությանը՝ ուղևորվելով դեպի Էթենդորֆեր Կիրչերլ կաթոլիկ եկեղեցի։ Ջեորջիրիթը տեղի է ունենում ամեն տարի Զատիկին հաջորդող երկուշաբթի օրը՝ ի հիշատակ Սբ. Ջորջի և համարվում է Բավարիայի ամենախոշոր ավանդական ուխտագնացությունը։

ԱՄՆ նախագահի հետևից երևացող Զատիկի ճագարը Սպիտակ Տանը՝ Զատիկի ամենամյա Ձվերի գլորման արարողության ժամանակ։

Կանադացի արվեստագետ Հյու Դևեաուն իր ավազե քանդակի՝ «Բեռլինի պատի անկումի» հետ։ Քանդակը կցուցադրվի Ճոպոնիայի Տոտորի բնակավայրում Ավազի թանգարանում «Germany and Once Upon a Time» ցուցահանդեսի ժամանակ։ Ցուցահանդեսը կազմակերպվել է ճապոնացի արվեստագետ Կացուիկո Կաենի կողմից, ով աշխարհի 10 տարբեր երկրներից 19 արվեստագետների է հրավիրել իրենց ստեղծագործություններն այցելուներին ներկայացնելու համար։

Պորտուգալիայի Կոնստանսիա բնակավայրում երաժիշտները հանգստանում են «Nossa Senhora da Boa Viagem» երթից առաջ։ Երթը տեղի է ունենում ամեն տարի՝ տեղի ձկնորսների օրհնության ու հաջողության համար։

Քենիայի մայրաքաղաք Նաիրոբիի Գարիսա համալսարանում անցած շաբաթ տեղի ունեցած ահաբեկչական հարձակման արդյունքում զոհված 147 ուսանողներից մեկի լուսանկարը նրա հարազատներից մեկի ձեռքերում։

Այցելուները լուսանկարում են միմյանց Նիդերլանդների Լիսսե քաղաքի Կեուկենհոֆ ծաղկային զբոսայգում։ Աշխարի երկրորդ ամենախոշոր ծաղկային զբոսայգին, որը բաց կլինի մարտի 20-ից մայիսի 17-ը, ամեն տարի գրեթե մեկ միլիոն զբոսաշրջիկ է այցելում։

Աֆղան տղաները խաղում են Ջալալաբադի արվարձաններում։

Եմենի Սանա բնակավայրում երեխաները փիքափ մեքենայի բեռնախցիկում իրենց իրերով փախչում են Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող օդային հարձակումից։

Սաուդյան զինվորը Սաուդյան Արաբիայի և Եմենի սահմանի դիրքերում։




