TV_And_Computer_600x4001in.am-ը գրում է.

Շատերը վստահ են, որ ընթերցանությունը, հեռուստացույց դիտելը և համակարգչի մոնիտորի առջև նստելը փչացնում են տեսողությունը, հատկապես երեխաներինը: Սակայն ինչպես պարզվել է ԱՄՆ-ում կատարված բազմամյա մասշտաբային ուսումնասիրության արդյունքում՝ երեխաների կարճատեսությունը և էկրանները ոչ մի կապ չունեն: Գիտնականների հետազոտությունը հրապարակվել է JAMA Ophtalmology ամսագրում:

Հաղորդվում է, որ հետազոտությունը կատարել են Օհայո նահանգի պետական համալսարանի գիտնականները: 20 տարի նրանք հետևել են 6-11 տարեկան 4 500 երեխայի: Գիտնականները վերլուծել են, թե որքան ժամանակ են նրանք անցկացնում հեռուստացույցի և համակարգչի էկրանի առաջ, դիսփլեյն աչքերից ինչ հեռավորության վրա է լինում:

Արդյունքում՝ գիտնականները ոչ մի կապ չեն գտել կարճատեսության առաջացման և էկրանի առջև անցկացվող ժամանակի միջև: Ոչ մի կերպ չի ազդել նաև դիսփլեյից հեռավորությունը: 20 տարի փորձի համար օգտագործվել են տարբեր սերնդի էկրաններ՝ տարբեր տեխնոլոգիաներով պատրաստված: Դրանցից ոչ մեկը, նույնիսկ ամենահին մոդելները, բացասական ազդեցություն չեն ունեցել տեսողության վրա:

Նոր հետազոտությունը նաև երեխաների շրջանում կարճատեսության առաջացման 13 կարևոր պոտենցիալ ռիսկի գործոն է պարզել, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերել տեսողության վատացման նախատրամադրվածությունը: Ամենակարևոր նշանը աչքի լուսաբեկումն է, որը դիտվում է 6 տարեկան երեխաների շրջանում: Աշխատանքը նաև ցույց է տվել, որ որքան շատ ժամանակ է երեխան անցկացնում փողոցում, այնքան փոքր է տեսողության վատացման ռիսկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել