Life.panorama.am-ը գրում է.

Կանայք 40 տարեկանում շատ ավելի հետաքրքիր են, քան 20-ում. Ջուդի Ֆոսթերի կյանքի կանոնները

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, կրկնակի օսկարակիր և IQ-ի 132 միավոր ունեցող Ջոոդի Ֆոսթերի կյանքի կանոններին, անշուշտ, արժե ծանոթանալ:

1.Իմ շրջապատում տեղի ունեցող ամեն ինչի համար պատասխանատվության զգացումն իմ ամենամեծ խնդիրներից է, այս զգացումը հետապնդում է ինձ դեռ մանկուց և ես ոչ մի կերպ չեմ կարողանում ձերբազատվել դրանից:

2.Որոշակի չափանիշներին համապատասխանելն այն չէ, ինչին պետք է ձգտել, դա այն է, ինչից պետք է խուսափել:   

3.Երեխաներին կարելի է դաստիարակել առանց այդ մասին մտածելու. իմ մայրը միշտ ուշանում էր, և նրա այդ սովորությունն ինձ միշտ բարկացնում էր, ուստի ես ինքս աշխատում եմ երբեք չուշանալ:

4.Բարոյականությունը բարդ բան է. քանի դեռ երիտասարդ ես, ամեն ինչ շատ պարզ է` կա սև և կա սպիտակ, սակայն տարիքն առնելուն պես բարոյականության մասին մտորումները բարդանում են:

5.Ես միշտ վերահսկում եմ ինձ, ես չեմ բղավում և բարկությունից գլուխս չեմ կորցնում:

6.Տանել չեմ կարողանում խանութներում  հագուստ փնտրելու գործընթացը և շատ հեռու եմ նորաձևությունից: Ուստի, իմ բոլոր պայմանագրերում ես հատուկ կետ ունեմ այն մասին, որ ֆիլմի նկարահանումներից հետո կարող եմ ինձ վերցնել այն հագուստը, որում նկարահանվել եմ: Դա է պատճառռը, որ ինձ հաճախ կարող եք տեսնել այն հագուստով, որով հանդես եմ եկել ֆիլմերում:

7.Ես երջանիկ եմ, որ չեմ դարձել այնպիսի աստղ, ինչպիսին են օրինակ` Բրեդ Փիթը, Մադոննան կամ Թոմ Կրուզը: Դա թույլ է տալիս ինձ ապրել հասարակ մարդկային կյանքով և մնալ դերասանուհի, այլ ոչ թե հանրային մարդ, ում ամեն քայլի մասին ցանկանում են տեղեկանալ միլիոնավոր մարդիկ:  

8.«Ոչ» ասելու ունակության մեջ մեծ կործանարար պոտենցիալ կա: 9.Ես վախենում եմ վախի զգացումից, վախենում եմ որոշումների կայացման մեջ առաջնորդվել բացառապես այդ զգացումով:

10.Ես սիրում եմ միայնությունը` չնայած նրան, որ ողջ կյանքս ինձ տանջել է երկու իրարամերժ ցանկություն` մենակ մնալու ցանկությունը և վախը միայնությունից:

11.Ողջամտության և խելագարության միջև սահմանը շատ նուրբ է, ուստի ես դեմ եմ ազատորեն զենք կրելու իրավունքին. չի կարելի է ուրիշի կյնաքի բանալին տալ ամեն մեկի ձեռքը:  

12.Կյանքն ինձ համար ստեղծագործելու հնարավորությունն է: 

13.Հանուն աշխատանքի չարժե փչացնել մարդկային հարաբերությունները: Առաջ շարժվել հնարավոր է միայն ընկերներ ձեռքբերելով:

14.Ճանաչված լինելը լավ բան է. քեզ հարգում են, դու կարող ես զբաղվել ինչով ցանկանում ես, միբան է վատ` այդ հանրաճանաչությունը կարող է ցանկացած պահի խժռել քեզ:

15.Կանայք 40 տարեկանում շատ ավելի հետաքրքիր են, քան 20-ում: Արդեն պետք չէ անհագստանալ, թե արդյոք դու բավականաչափ լավի՞կն ես, պարզապես կարելի է լավիկը լինել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել